Հաջորդ շաբաթ Հայաստանում ճապոնական եւ կանադական ընկերությունների հետ ՏՏ գիտաժողովներ կընթանան։ Այս մասին սեպտեմբերի 26-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Հայաստանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
Իսկ մոտ օրերս կմեկնարկի ArmTech տեխնոլոգիական կոնգրեսն ու DigiTec ցուցահանդեսը։ «Ուզում եմ ձեզ հրավիրել այնտեղ՝ ծանոթանալու Հայաստանում եւ արտասահմանում աշխատող մեր ծրագրավորողների եւ ինժեներների ձեռքբերումներին»,– հավելեց Մարտիրոսյանը։