News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ընդունել է Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային, ով Հայաստան է ժամանել մասնակցելու Հայ-ռուսական առողջապահական երրորդ համաժողովին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահը ողջունել է հյուրին եւ կարեւորել արդեն ավանդական դարձած առողջապահական համաժողովի անցկացումը, որը, նախագահի համոզմամբ, շատ լավ հարթակ է երկու երկրների պետական ու մասնավոր առողջապահական կազմակերպությունների միջեւ փոխգործակցության զարգացման, ոլորտի արդիական հարցերի շուրջ մասնագիտական քննարկումների եւ փորձի փոխանակման համար:

«Առողջապահության ոլորտի մարտահրավերները ժամանակակից աշխարհում ամենասուր մարտահրավերներից են եւ դուրս են առանձին պետությունների առողջապահական համակարգերի սահմաններից: Այդ բարդ խնդիրներն առնչվում են սոցիալ-տնտեսական կյանքի գրեթե բոլոր ոլորտներին: Այդ իսկ պատճառով նման մասնագիտական քննարկումները եւ փորձի փոխանակումը կարող են միայն օգտակար լինել»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետության նախագահը ասվածի համատեքստում կարեւորել է Հայ-ռուսական առողջապահական երրորդ համաժողովի օրակարգում ներառված հարցերը, այդ թվում՝ առողջապահության ոլորտի բարեփոխումների, ԵՏՄ շրջանակներում ոլորտի ինտեգրացիոն գործընթացների հետ կապված: Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել համաժողովի աշխատանքներին:

ՌԴ առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել Երեւանում առողջապահական համաժողովի հրաշալի կազմակերպման համար եւ ընդգծել, որ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը թույլ է տալիս արդեն իսկ արձանագրել համատեղ աշխատանքի որոշակի արդյունքներ, որոնց անդրադարձ կկատարվի հերթական՝ երրորդ համաժողովի ժամանակ:

Վերոնիկա Սկվորցովան իր տպավորություններն է ներկայացրել ՀՀ ԱՆ Ռ. Յոլյանի անվան արդիականացված արյունաբանական կենտրոն այցելությունից: Նա գոհունակությամբ է նշել, որ ՀՀ առաջին տիկնոջ մեծ ջանքերի եւ նախաձեռնության շնորհիվ ստեղծված նոր բաժանմունքի եւ լաբորատորիայի հիմնման, կադրերի պատրաստման ու նորագույն տեխնոլոգիաների ներդրման գործում իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ ռուսաստանյան առաջատար առողջապահական կենտրոնները:

ՌԴ առողջապահության նախարարը սերտ համագործակցությամբ առանձնացող ընթացիկ տարին խորհրդանշական է համարել, քանի որ Հայաստանը եւ Ռուսաստանը այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ եւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրի 20-րդ հոբելյանները:

Հանդիպմանը նախարար Սկվորցովան Հանրապետության նախագահին ներկայացրել է ՌԴ առողջապահական համակարգի զարգացման առաջնահերթ ուղղություններն ու ծրագրերը, խոսել նաեւ Հայաստանի հետ համագործակցության նոր ուղղությունների, փորձի փոխանակման հնարավորությունների մասին, որոնց շուրջ հայ գործընկերոջ հետ երեւանյան համաժողովի շրջանակներում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ