News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեր կրթական քաղաքականության մեջ քաղաքացի ձեւավորելու խնդիր դրված չէ, այլ   դրված է ինչ-որ պլան կատարելու խնդիր՝ խորացված այս կամ առարկան անցնելով։ «Դպրոցներում ռուսաց լեզվին` նոր կարգավիճակ տրամադրելու մասին հայեցակարգ. հնարավոր ռիսկեր եւ մտահոգություններ» թեմայով քննարկման ժամանակ նշել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնության անդամ  Դավիթ Սանասարյանը:

Նրա խոսքով, ռուսաց լեզվի առանձին հայեցակարգ մշակելով ստացվում է, որ մի իրավիճակ, երբ կա օտար լեզու եւ ավելի օտար լեզու. «Սկզբից խոսքը ռուսերենի եւ օտար լեզուների հայեցակարգի մասին էր: Երբ մենք բողոքի ձայն բարձրացրինք, նախարարը նշեց, որ ռուսերենն էլ է օտար լեզու։ Ամենավտանգավորը այն է, որ մեր երեխաներին ցանկանում են սովորեցնել կախվածության մտածելակերպ, որ եթե դուք ուզում եք լավ կրթություն ստանալ, պետք է խորացված ռուսերեն սովորեք, սակայն այսօր արեւմտյան կրթական համակարգն է օրինակ աշխարհում։ Այնուամենայնիվ, կախվածի հոգեբանություն դաստիարակելը  մեր կրթական համարգում վտանգավոր է»:

Դավիթ Սանասարյանը նկատեց, որ այսօր կան ռուսերենով հեռուստաալիքներ, սակայն պետական քաղաքականությունն առաջնահերթություն պետք է լինի երեխաներին իրենց մայրենիով հեռուստածրագրեր մատուցելը. «Երեխաները մուլտֆիլմեր են փնտրում  իրենց լեզվով, չեն գտնում,  ֆիզիկա զարգացնելու համար պետք է լաբարատորիա ստեղծել, ընդհանրապես կրթական համակարգն է պետք փոխել, ոչ թե անգիր անել սովորեցնել, մարդիկ կարդում են եւ չհասկանալով անգիր անում: Արեւմտյան կրթական համակարգում սովորեցնում են մտածել, իրենց համար չկան հեղինակություններ, ընդհակառակը, խրախուսում են քննադատելը»:

Նա համոզմունք հայտնեց, որ ռուսերենի համար հատուկ հայեցակարգ գրելն, իհարկե, քաղաքական է, եւ զարմանալի է, որ ԿԳ նախարարը, զբաղեցնելով քաղաքական պաշտոն, հորդորում է հարցը չքաղաքականացնել: «Խոսքը լեզվի, կրթության քաղաքականության մասին է, մնացած հարցերը վարչապետը եւ ԿԳ նախարարը պետք է իրենց մեջ պարզեն, քանի որ մի դեպքում հայտարարվում է, որ վարչապետի  հանձնարարականով է, ապա  վարչապետը հերքում է»:

Սանասարյանը նշեց, որ այս ընթացքում որեւէ անգամ հարցախույզ չի արվել դպրոցներում, սակայն եկել ենք մի իրավիճակի, երբ ՀՀ իշխանությունները մեզ մտցրել են եվրասիական ճահճի մեջ եւ ասում են՝ պետք է սովորել այդ ճահճի լեզուն. «Խոսքը ռուսերենի մասին չէ, խոսքն այս կառույցի աշխատանքային լեզվի մասին է։ Առանց խորքային վերլուծության, հիմնավոր փաստարկների է սա արվում»:

Տպել
Ամենաշատ