News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով նախապատրաստական փուլում ամբաստանյալն ու նրա պաշտպաններն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, մի շարք միջնորդություններ են ներկայացրել:

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Անդրիաս Ղուկասյանը միջնորդեց վերծանել գործով առանցքային վկա Արտակ Մկրտչյանի հետախոսային խոսակցությունները եւ պարզել, թե կոնկրետ որտեղից է նա հեռախոսոլ խոսել:

Նշենք, որ հենց այս վկայի ցուցմունքն է դրված մեղադրական եզրակացության հիմքում: Արտակ Մկրտչյանը նախաքննական մարմնին պատմել էր, որ Անդրիաս Ղուկասյանն Ազատության հրապարակում ելույթներից հետո առանց բարձրախոսի կոչ է արել ճանապարհից քարեր վերցնել ոստիկանների վրա նետելու համար:

«Մենք հիմնավոր կասկած ունենք, որ Արտակ Մկրտչյանն Ազատության հրապարակում չի եղել, ավելին, Երեւանում էլ չի եղել»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Ըստ ամբաստանյալի՝ Արտակ Մկրտչյանը նախկինում դատապարտված է եղել, 2008թ.-ից էլ նարկոլոգիական հիվանդությամբ գրանցված է Գորիսի բժշկական կենտրոնում, իսկ եղբայրն էլ Ռազմական ոստիկանության փոխգնդապետ է:

Մեղադրող Պետրոս Պետրոսյանն առարկեց այս միջնորդությանը՝ նշելով, որ ներկա փուլում այն քննարկման ենթակա չէ: Դատավորը մերժեց միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ պաշտպանական կողմը կարող է նման միջնորդություն ներկայացնել միայն Արտակ Մկրտչյանի հարցաքննությունից հետո:

Այնուհետեւ ամբաստանյալի պաշտպաններից Ինեսա Պետրոսյանն անդրադարձավ գործով տուժողների ցանկին՝ նշելով, որ կան անձինք, որոնք որեւէ առնչություն չունեն Անդրիաս Ղուկասյանի եւ ընդհանրապես այս գործի հետ:

«Վալերի Օսիպյանը, Վարդան Եղիազարյանը վերաբերելի չեն այս գործի հետ: Որեւէ առնչություն չունեն նաեւ բժիշկներ Սալվադոր Խչոյանը, Մալինա Մարգարյանը, Դավիթ Տոնոյանը, բայց ի՞նչ կապ ունեն նրանք այս գործի հետ: Ընդհանուր առմամբ, 11 տուժող պետք է հանվի դատակոչի ցանկից»,- ասաց Ինեսա Պետրոսյանը:

Ի դեպ, որպես տուժող ներառված են նաեւ այն անձինք, որոնք ՊՊԾ գնդում 2016թ. հուլիսի 17-ից օգոստոսի 1-ը որպես պատանդ են պահվել: Անդրիաս Ղուկասյանը միացավ այս միջնորդությանը:

«Մեծաքանակ վկաներ, մեծաքանակ տուժողներ, բայց նրանք որեւէ առնչություն չունեն մեղադրանքի հետ, ինձ մեղսագրվող արարքի հետ: Հենց նույն Վալերի Օսիպյանը նույնիսկ Սարի թաղում չի եղել, որ նրան հնարավոր լիներ իբր վնասվածք հասցնել»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Դատախազ Պետրոսյանը կրկին առարկեց ներկայացված միջնորդությանը՝ նշելով, որ այն ամբողջությամբ անհիմն է: Դատավոր Վարդան Գրիգորյանը մերժեց միջնորդությունը:

Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը  2016թ. հուլիսի 29-ին Երեւան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաեւ փորձել է միանալ հուլիսի 17-ին Երեւանի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Ղուկասյանը կալանքի տակ է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ