News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ռոստելեկոմ» Հայաստանը» Մարքեթինգի հայկական ասոցիացիայի կողմից պարգեւատրվել է որպես Ինտերնետ ծառայություններ լավագույն որակ տրամադրող պրովայդեր։

Հուլիսին «Սենսեյ» մարքեթինգի ակադեմիայի կողմից Երեւանում եւ ՀՀ մարզերում իրականացվեցին հարցումներ հեռահաղորդակցության ոլորտում տրամադրվող  ծառայությունների եւ սպասարկման վերաբերյալ։ Ըստ հարցման արդյունքների «Ռոստելեկոմը» գրանցել է ամենաբարձր ցուցանիշները որպես՝

Ինտերնետ ծառայությունների լավագույն որակ տրամադրող պրովայդեր,

Ինտերնետ ծառայություններ տրամադրող ամենաբարձր NPS գրանցած պրովայդեր,

Հեռուստատեսության ծառայություններ տրամադրող ամենաբարձր NPS գրանցած պրովայդեր։

«Լինելով առաջատար օպերատոր, մշտապես ներդրումներ իրականացնելով նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառման ուղղությամբ՝ մենք ունենք մեկ նպատակ՝ տրամադրել բարձրակարգ ծառայություններ եւ սպասարկում մեր բոլոր բաժանորդներին։ Նմանօրինակ հարցումները օբյեկտիվորեն ցույց են տալիս շուկայում եւ դաշտում առկա իրական պատկերը, ինչը շատ գովելի է։ Մարքեթինգային հետազոտությունները ընկերություններին հնարավորություն են տալիս պատկերացնելու շուկան, մարտահրավերներն ու զարգացումները՝ միեւնույն ժամանակ հնարավորություն տալով պլանավորել հետագա ռազմավարական կառավարումը։ Հպարտ եւ ուրախ եմ մեր թիմի եւ ընկերության համար։ Կարծում եմ՝ սա մեր աշխատանքի լավագույն գնահատականն է եւ ուղենիշը»,-նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Հարցումների արդյունքում «Ռոստելեկոմ»-ի գրանցած առաջատար դիրքը վկայում է ընկերության բաժանորդների լոյալության բարձր մակարդակի մասին եւ, որ նրանք, առանց վարանելու, կառաջարկեն եւ խորհուրդ կտան օգտվել պրովայդերի եւ Ինտերնետ, եւ հեռուստատեսության ծառայություններից։

NPS (Net Promoter Score) գործակիցը սպառողական լոյալության գործակից է, որը հաշվարկվում է հետեւյալ հարցի հիման վրա՝ Ինչ հավանականությամբ խորհուրդ կտայիք Ձեր ընկերոջը օգտվել Ձեր Ինտերնետ/Հեռուստատեսության պրովայդերի ծառայություններից: (Գնահատվում է 0-10 բալային համակարգով, որտեղ 0-ն ամենաանհավանական տարբերակն է, իսկ 10-ը՝ ամենահավանականը):

«Հեռահաղորդակցության ոլորտը հանդիսանում է ամենադինամիկ եւ արագ զարգացող ճյուղերից, հետեւաբար ծառայությունների որակի ու սպասարկման մոնիտորինգը շատ կարեւոր են։ Դա է պատճառներից մեկը, որ մենք իրականացրեցինք հետազոտություն՝ պարզելու, թե Երեւանում եւ մարզերում որ ընկերության ու ծառայությունների նկատմամբ է հայ բաժանորդը գոհունակություն ցուցաբերում»,-նշեց «Սենսեյ» մարքեթինգի ակադեմիայի հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը։

«Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան պարբերաբար անդրադառնում է դինամիկ զարգացող ոլորտներին՝ անցկացնելով եւ ընկերությունների, եւ ընկերությունների կողմից իրականացված հետազոտությունների փորձաքննություն: Կարեւորելով հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը Հայաստանում մենք մշտապես խրախուսում ենք ընկերությունների կողմից բարձր որակական չափանիշների մատուցվող ծառայությունները եւ արդյունավետ մարքեթինգային ռազմավարությունների կիրառումը: Փաստելով «Սենսեյ» մարքեթինգի ակադեմիայի կողմից իրականացված հարցումների տվյալները` մենք այսօր ուրախ ենք «Ռոստելեկոմ» ընկերությանը հանձնել այս պատվոգիրը, ըստ որի ընկերությունը հանդիսանում է լավագույն ինտերնետ ծառայությունների որակ ապահովող ընկերություն, ինչպես նաեւ որպես ինտերնետ եւ հեռուստատեսային ծառայություններ տրամադրող ընկերություն գրանցել է լոյալ բաժանորդների ամենաբարձր ցուցանիշը»,- նշեց Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը: 

Հեռահաղորդակցության ծառայությունների վերաբերյալ հետազոտությունն իրականացվել է դեմ առ դեմ հարցումների մեթոդով: Հարցվողների քանակը կազմել է 1104, հետազոտության ընտրանքային սխալը՝ ±3%: Հետազոտության իրականացվել է 05.07.2017-15.07.2017 ժամանակահատվածում:

Հետազոտության բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում եւ Երեւանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն. Երեւանում` 33%, մարզերում` 67%: Տնային տնտեսություններն ընտրվել են պատահական քայլով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ