News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը բացահայտել է առաջիկա հավաքական զորավարժությունների սցենարը:

Մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտնել է, որ զորավարժությունների սցենարն ընդհանւր առմամբ այսպիսին է՝

ՀԱՊԿ սահմաններին այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ սրվելու միտում ունի: ՀԱՊԿ ղեկավարությունը փորձում է իրավիճակը կարգավորել քաղաքական եւ տնտեսական մեթոդներով: Երբ դա չի հաջողվում, ուժի կիրառման որոշում է ընդունվում: Հակամարտության զարգացման հետագա ընթացքում սկսվում է զորքերի ծավալումը, շրջան ժամանումը եւ համատեղ գործողության անցկացումը: Այնուհետեւ խաղաղ կարգավորման համար պայմանների ստեղծման անհրաժեշտություն է առաջանում, եւ ՀԱՊԿ հավաքական ուժերը ներգրավվում են ՄԱԿ մանդատի շրջանակում:

Զորավարժություններին կհետեւեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները:

Ի պատասխան ՆԱՏՕ-ի զորավարժության մասին եւ արդյոք ՀԱՊԿ զորավարժությունները յուրահատուկ պատասխան են հարցին, Սիդորովը նշել է, որ չի կարելի ՀԱՊԿ զորավարժություններն ուղիղ պատասխան համարել: «Մենք հետեւում ենք ՀԱՊԿ տարածքի շուրջը ստեղծվող իրավիճակին եւ ձգտում ենք համարժեք արձագանքել»,- նշել է գեներալը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով․․․
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Ամենաշատ