News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը կոչ է անում հանրությանը դեմ քվեարկել «Հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ» փաստաթղթին:

Նա տարածել է հայտարարություն, որի համաձայն «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք»-ում  դրված է նաեւ «Հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ»-ը, փաստաթղթի տեսակը գրված է՝ «Արձանագրային որոշում» եւ կողքը՝ քվեարկություն:

Բախշյանը մասնավորապես, նշել է. «Պարզվում է այդ կայքում դրված նախագծերի մասին վերաբերունքը քվեարկությամբ է որոշվում: Առայժմ այնտեղ 81 կողմ (57%) ու 61 դեմ (43%) է, պետք է այս քննարկմամբ արտահայտենք մեր ԴԵՄ ԵՄ-ը: Անցնենք գործի, սիրելիներ:

Այս փաստի հետ կապված չեմ կարող գնահատական չտալ ԿԳ նախարարի նամարդությանը, որովհետեւ թեմայի շուրջ այդքան խոսեց ու ոչ մի անգամ չասաց, որ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ 11.09-29.09 2017թ, քվեարկության է դրված «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք»-ում, որպեսզի հետո հասարակությանը, իր կարճ խելքով, փաստի առաջ կանգնեցնի՞:

Այս մարդը վերջին մեկ ամսվա ընթացքում ամբողջությամբ բացահայտեց իր մարդկային էությունը, ինքը, որպես կրթության նախարար ոլորտի շահերի պաշտպանը չէ՛, ում շահերն ասես պաշտպանում է, բացի կրթությունից, խոսելիս երբեմն այնպիսի վրիպումներ է թույլ տալիս, որ կասկածում եմ, թե ինքը կարդացել է ոլորտը կարգավորող իրավական փաստաթղթերը:

Օրինակ՝ սեպտեմբերի 22-ի իր մեկտարյա գործունեությունն ամփոփող ասուլիսում ասել է. «Նա շեշտեց, որ մեկ գլխագրի ներքո է Ազգային ժողով մտնելու հայեցակարգը՝ «Օտար լեզուների հայեցակարգ»: Այս նախարարը, կարծես իրարից չի տարբերում արձանագրային որոշումն ու օրենքը, որ այս փաստաթուղթն ընդունող մարմինը ԱԺ-ն չի կարող լինել: Տպավորություն ունեմ, որ իր ներկայացրած տխրահռչակ հայեցակարգին մեծ կարեւորություն տալու համար, կարող էր նաեւ ԱԺ-ի անունը տալ: Հիմա գանք ամսի 22-ի ասուլիսի ժամանակ հայտարարած ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ-ին, որը չկա՛, հասկանո՞ւմ եք՝ չկա՛: Նախարարը ճշտախոս չի, չեմ ուզում այլ բառով բնութագրել իրեն, իրեն թվում է, թե օրեկան տարբեր հայեցակարգերի անուններ տալով, իրեն հաջողվում է հասարակությանը մոլորեցնել, ու իր տերերին հաճոյանալու համար, զուգահեռ, սուս ու փուս քվեարկություն իրականացնել ու իր կարծիքով, իրավիճակից չոր դուրս գա՞լ:

ՀՀ կրթության եւ գիտության գործող նախարարը ճշտախոս չէ, նույնիսկ «կրուտիտի» վարպետ չէ»:

Տպել
Ամենաշատ