News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանությունները մտադիր են Միացյալ Նահանգների տարածքում Բաց երկնքի պայմանագրի շրջանակներում ռուսական ռազմական ինքնաթիռների թռիչքների սահմանափակումների մասին հայտարարել, հաղորդում է The Wall Street Journal- ը:

Այդ որոշումը պայմանավորված է Ռուսաստանի կողմից համանման սահմանափակումներով։ «Չնայած պայմանագիրը թույլ է տալիս թռիչքներ իրականացնել մինչեւ 5 000 կմ հեռավորության վրա, Ռուսաստանը 500 կիլոմետր է սահմանել Կալինինգրադի մարզում թռիչքների համար», - թերթին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Պարբերականի տվյալներով՝ սահմանափակումները կարող են կիրառվել Ալյասկայում եւ Հավայան կղզիներում դիտորդական թռիչքների վրա: ԱՄՆ-ն իր պաշտոնական որոշումը կհայտարարի երեքշաբթի՝ Վիեննայում կայանալիք Բաց երկնքի խորհրդատվական հանձնաժողովի նիստում:

Բաց երկնքի պայմանագիրը, որը ստորագրվել է 1992–ի մարտի 24-ին Հելսինկիում,  անդամ պետություններին իրավունքը է տալիս թռիչքներ իրականացնել հարեւան պետության ցանկացած տարածքում՝ ռազմական գործողությունները վերահսկելու համար, հաղորդում է ՏԱՍՍ- ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ