News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վերջին տարիներին Հայաստանում շատ բան է դրական ուղղությամբ  փոխվել: Սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Ռամկավար-ազատական կուսակցության Կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանը, որը Հայաստան է ժամանել Արգենտինայից:

Նրա խոսքով՝ սա վերաբերում է ոչ միայն Երեւանին, այլ նաեւ երկրի ոչ խոշոր քաղաքներին, գյուղերին եւ բնակավայրերին: «4 տարի առաջ, երբ 10 օրով Հայաստան եկա, հողերն անմշակ էին: Հիմա բոլոր հողերը մշակված են: Եվ մենք դա նկատում ենք»,- նշեց կուսակցության Կենտրոնական վարչության նախագահը՝ հավելելով, որ փոփոխությունները միանգամից չեն կատարվում եւ որոշակի ժամանակ են պահանջում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ