News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեի թեման երկուշաբթի քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա թուրք ու իրանցի գործընկերներ Թայիփ Էրդողանի ու Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցներում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պեսկովը նշել է, որ Կրեմլն ավանդաբար զրույցների մանրամասները չի հրապարակում

«Հեռախոսազրույցների ժամանակ թեման իսկապես շոշափվել է: Այս դեպքում Ռուսաստանի դիրքորոշումը որեւէ փոփոխություն չի կրել: Մենք նախկինի նման կարծում ենք, որ երկրների տարածքային եւ քաղաքական ամբողջականության պահպանումը չափազանց կարեւոր է տարածաշրջանում կայունության եւ անվտանգության պահպանման եւ այն խնդիրների կարգավորման համար, որոնցով այդ տարածաշրջանը հարուստ է»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով նրանց խնդրանքին հաստատել, թե արդյոք 2 երկրների առաջնորդները քննարկել են Իրաքի Քուրդիստանի հանրաքվեի թեման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Ամենաշատ