News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մոսկվայի պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղի հիմնադրումը կարեւոր իրադարձություն է եւ գիտակրթական, եւ քաղաքական առումով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղ այցելության ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Նրա հետ միասին համալսարան է այցելել նաեւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության ԿԳ նախարար Օլգա Վասիլեւան:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք մասնակցել են մասնաճյուղի Արմեն Երիցյանի անվան ավագ դպրոցի բացման պաշտոնական արարողությանը: Երկու երկրների կրթության պատասխանատուները շրջել են դպրոցում, ծանոթացել կրթական հաստատության նյութատեխնիկական բազային, զրուցել աշակերտների եւ ուսուցիչների հետ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը նշել է, որ Արմեն Երիցյանը մեծ ներդրում է ունեցել հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում: «Մոսկվայի պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղի հիմնադրումը կարեւոր իրադարձություն է եւ գիտակրթական, եւ քաղաքական առումով, երբ Ռուսաստանի առաջին համալսարանն իր մասնաճյուղն է հիմնում մեր երկրում: Վստահ եմ, որ մեր գործընկերների օգնությամբ, ովքեր իրենց վրա են վերցրել այս ուսհաստատության կայացման ծանրությունը, քայլ առ քայլ կունենանք լուրջ,  բնական գիտությունների վրա հենված կրթօջախ, որը կնպաստի մեր երկրի անկախության կայացմանն ու զարգացմանը»,-նշել է Լեւոն Մկրտչյանը:

ՌԴ կրթության եւ գիտության նախարար Օլգա Վասիլեւայի խոսքով՝  պատահական չէ, որ Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղի  ավագ դպրոցը կոչվել է Արմեն Երիցյանի անունով, ով, ըստ ՌԴ ԿԳ նախարարի, մեծ ջանքեր է ներդրել միջազգային համագործակցության ամրապնդման գործում, եղել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի, Մոսկվայի պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղի եւ դրան կից դպրոցի հիմնադիրներից մեկը: «Վստահ եմ, որ այս լուսավոր անունը կդառնա խորհրդանիշ, որն իր մեջ կկրի կարեւոր սկզբունքներ՝ հայրենիքի հանդեպ սեր, մարդասիրություն, կրթություն: Արմեն Երիցյանի հիշատակը հավերժ կլինի նաեւ հենց այս դպրոցի եւ այս աշակերտների շնորհիվ, ովքեր կսովորեն եւ կապրեն հանուն իրենց հայրենիքի: Այցեքարտ համարվող ՌԴ ամենահին բուհերից մեկի Երեւանի մասնաճյուղի հիմնումը պատահական չէ, որովհետեւ համալսարանի հոգաբարձուների շարքում նաեւ բուհի շրջանավարտներն են: Այս դպրոցը հիմնած մարդիկ վստահաբար առաջին հերթին մտածել են իրենց հայրենիքի ապագայի մասին, որովհետեւ այս կրթօջախը յուրահատուկ է՝ բազմապրոֆիլ, ուսուցման ավանդական ձեւերի եւ նորարարությունների համադրմամբ»,-նշել է ՌԴ կրթության եւ գիտության նախարար Օլգա Վասիլեւան՝ դպրոցի սաներին մաղթելով դառնալ իրենց հայրենիքի արժանի քաղաքացիներ:

ՀՀ եւ ՌԴ կրթության եւ գիտության  նախարարներն այցելել են նաեւ Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարան: Բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանի ուղեկցությամբ Լեւոն Մկրտչյանն ու Օլգա Վասիլեւան շրջել են համալսարանում, ծանոթացել լաբորատորիաներին եւ հետազոտական աշխատանքների համար նախատեսված բոլոր պայմաններին: Այնուհետեւ նախարարները ներկա են գտնվել համալսարանում ընթացող ռուսաց լեզվին նվիրված գիտաժողովի փակման նիստին:

ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն ու  ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլեւան այցելել են նաեւ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, որտեղ ՌԴ պատվիրակության ներկայացուցիչները ծանոթացել են գիտահետազոտական ինստիտուտում պահպանվող հին ձեռագրերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ