News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանը Ախուրյանի ջրամբարի շահագործման հետ կապված Թուրքիային ներկայացվող պահանջներ կձեւակերպի: Այս մասին սեպտեմբերի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Նախարարի խոսքով՝ որպեսզի ջրամբարը չչորանա, այն պետք է համաձայնեցված օգտագործել: Եթե թուրքական ափում այն նորմայից ավելի են բացում, հայկական կողմը չպետք է անտարբեր մնա: Նախարարությունն աշխատանքային խումբ է ստեղծել,որը կշարադրի ջրամբարի շահագործման տեխնիկական պահանջները եւ այն թուրքական կողմին կներկայացնի:

Մինասյանը նշեց, որ Անկարան խուսափում է Երեւանի հետ նույնիսկ բնության պահպանության ոլորտում համագործակցելուց: Նա չի մասնակցել երեք երկրների ընդհանուր սահմանի մոտ ընկած տարածքի պահպանության համատեղ նախագծին, որտեղ պահպանվում է Հայաստանի հյուսիսում Արփի լիճը եւ վրացական կողմից՝ Ջավախքի լանդշաֆտը: Միայն Հայաստանը եւ Վրաստանն են միասին աշխատում, քանի որ Թուրքիան քաղաքականությունը գերադասել է բնապահպանական սեփական շահերից: Սակայն 2 երկրների նախարարները որոշել են միացյալ հարթակ ստեղծել, որպեսզի ներգրավեն նաեւ թուրքական կողմին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Ամենաշատ