News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կանադայում վաճառվել է աշխարհի ամենամեծ Lesedi La Rona ադամանդը: Գնորդը դարձել է Graff Diamonds ընկերությունը, որի համար գործարքն արժեցել է 53 միլիոն դոլար, հաղորդում է Lucara Diamond Corp-ը:

«Մենք հուզվում եւ հպարտանում ենք նրանով, որ դարձել ենք այս անհավանական ադամանդի նոր պահապանը: Սա կարևոր օր է իմ կարիերայում: Ես պատիվ ունեմ ստանալու Lesedi La Rona բնության հիասքանչ գեղեցկությունը»,- ասվում է Graff Diamonds-ի տիրոջ՝ Լոուրենս Գրաֆի հայտարարության մեջ։

 Lesedi La Rona ադամանդը հայտնաբերվել էր 2015 թվականին՝ Բոտսվանայում: Տեղի լեզվով նրա անվանումը նշանակում է «Մեր լույս»: Նրա ծավալը հավասար է 1109 կարատի (221.8 գրամ): Ավելի քան մեկ տարի Lucara Diamond Corp-ը փորձում էր վաճառել ադամանդը: Առաջին անգամ այն հանվել էր Sotheby's աճուրդին 2016 թվականին, սակայն վաճառել չէր հաջողվել. քարի համար առաջարկել էին 61 միլիոն դոլար, մինչդեռ ընկերությունը նպատակ ուներ ստանալու 70 միլիոն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ