News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եթե 2011 թվականին Հայաստանում գործել է 42 ռուսական կրթությամբ դպրոց, ապա արդեն 2012-ին այդ թիվը հասել է 60-ի, որից 30-ը՝ Երեւանում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Դպրոցներում ռուսաց լեզվին` նոր կարգավիճակ տրամադրելու մասին հայեցակարգ. հնարավոր ռիսկեր եւ մտահոգություններ» թեմայով քննարկման ժամանակ նշել է Հանրային քաղաքականության ինստիտուտի հետազոտությունների համակարգող Ավետիք Մեջլումյանը՝ հավելելով, որ օրենքով այդ թիվը չպետք է անցնի 4-ից, այն էլ միայն մասնավոր դպրոցներ կարող են լինել:

«Հայաստանում շուրջ 1400 դպրոց կա, եւ 60 դպրոցը կազմում է 4,5-5 տոկոսը, որն արդեն իսկ մեծ թիվ է: Եթե նայենք դինամիկայի մեջ, որ մեկ տարում ռուսական դպրոցների թիվն ավելացել է 22-ով, հիմա գուցե ավելի շատ են, թարմ տվյալներ չունենք, ինչը շատ մտահոգիչ է: Գլխավոր վտանգը հենց առանձին հայեցակարգի գոյությունն է ռուսաց լեզվի համար, որովհետեւ կա օտար լեզուների դասավանդման հայեցակարգ: Ոչ մի հիմնավորում չկա, թե ինչու ռուսերենի նկատմամբ պետք է լինի առանձին հայեցակարգ»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ