News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 20
Տեսնել լրահոսը

Շատ տրամաբանական է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Ադրբեջանի վերաբերյալ նման որոշում է ընդունել, որովհետեւ Ադրբեջանը արդեն տարիներ շարունակ տեւական ժամանակ է չի կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, այսինքն՝ պետք է ազատ արձակեր Իլգար Մամադովին, իսկ ադրբեջանական կողմը դա չի անում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ ԵԽ Նախարարների կոմիտեն մտադիր է Եվրոպական դատարանին ներկայացնել Ադբեջանի կողմից Եվրոպական հռչակագրի 46 հոդվածի 1-ին պարբերությամբ (Եվրոպական դատարանի վճիռները չիրականացնելու մասին) ստանձնած պարտավորությունների չիրականացման հարցը։

«Պետք է ասեմ, որ ԵԽԽՎ ինչպես իրավական հարցերի հանձնաժողովում, այնպես էլ Մոնիտորինգի հարցերով հանձնաժողովում Ադրբեջանի հարցերով զեկույցների քննարկման ժամանակ հատուկ քննարկման առարկա դարձավ ձեւակերպման հարցը, եւ ի վերջո, պատվիրակներից մեկի առաջարկի քվեարկության արդյունքում խորհրդարանական վեհաժողովի բանաձեւում, որը հոկտեմբերի 10-ի օրակարգում ընդգրկված է, հատուկ ձեւակերպում է մտել՝ «անհապաղ ազատ արձակել Իլգար Մամադովին»: Այսինքն տրամաբանական է, որ Եվրոպայի խորհրդի գործադիր մարմինը տվյալ դեպքում պետք է ավելի գործուն քայլեր ձեռնարկեր, կարծում եմ՝ դեռ մի բան էլ ուշացած, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հետ կապված, եթե, իհարկե, նրանք մինչ այդ, ի վերջո, չորոշեն ազատ արձակել Մամադովին: Այնուհետեւ նրանց նկատմամբ, իհարկե, 46-րդ հոդվածը կկիրառվի, որին կհետեւեն կոնկրետ քայլեր Ադրբեջանի Եվրոպայի խորհրդին անդամակցության հետ կապված։ Տեսնենք, թե ինչպես կընթանան իրադարձությունները»,-ընդգծեց Արփինե Հովհաննիսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Ադրբեջանին նախազգուշացրել է ՄԻԵԴ-ի դատավճիռները չիրականացնելու հետեւանքների մասին։

Սեպտեմբերի 19-ից 21-ը տեւած նիստի արդյունքներով՝ Նախարարների կոմիտեն ընդունել է բանաձեւեր 20 երկրների՝ այդ թվում Ադրբեջանի վերաբերյալ Ստրասբուրգի դատարանի 267 վճիռների մասին։

Քարտուղարությանը հանձնարարվել է նախապատրաստել Իլգար Մամեդովի գործով ժամանակավոր բանաձեւի նախագիծը, որի համաձայն Ադրբեջանին պաշտոնական ծանուցում կուղարկվի այն մասին, որ Նախարարների կոմիտեն մտադիր է Եվրոպական դատարանին ներկայացնել Ադբեջանի կողմից Եվրոպական հռչակագրի 46 հոդվածի 1-ին պարբերությամբ (Եվրոպական դատարանի վճիռները չիրականացնելու մասին) ստանձնած պարտավորությունների չիրականացման հարցը:

Բանաձեւը կներկայացվի 2017-ի հոկտեմբերի 25-ին Կոմիտեի նիստի ժամանակ։

Հիշեցնենք, որ 46-րդ հոդվածը դեռ ոչ մի անգամ չի կիրառվել անդամ երկրների հանդեպ։ 46-րդ հոդվածի կիրառման բովանդակությունն այն է, որ Նախարարների կոմիտեն ՄԻԵԴ վճիռների չիրականացման հարցը փոխանցում է հենց դատարանի քննմանը։ Եթե վերջինը հանգում է այն եզրակացության, որ իրոք դատավճիռները չեն իրականացվել, ընդ որում առանց իրավական հիմքերի, ապա հարցը նորից է դրվում Նախարարների կոմիտեի քննարկմանը, որպեսզի ընդունվեն համապատասխան քայլեր՝ կազմակերպության առջեւ տվյալ երկրի պարտականությունների չկատարման կապակցությամբ։ Նման քայլերը կարող են ունենալ պատժամիջոցային բնույթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
Հայաստանը ստորագրեց կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի Ստամբուլյան կոնվենցիան (ֆոտո)
Հայաստանը դարձավ ԵԽ անդամ 45-րդ երկիրը, որը Կոնվենցիան ստորագրել է…
Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում ելույթ կունենա հունվարի 24-ին. այլ մանրամասներ օրակարգից
Այս նստաշրջանում Վեհաժողովը նաեւ պետք է ընտրի իր նախագահին եւ Մարդու իրավունքների նոր հանձնակատարին…
Հայաստանը կստորագրի կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի Ստամբուլյան կոնվենցիան
Կոնվենցիան այն վավերացրած կառավարություններին պարտավորեցնում է կոնկրետ միջոցառումներ ընդունել կանանց նկատմամբ բռնության բոլոր ձեւերի դեմ պայքարելու համար…
Հերմինե Նաղդալյանին հեռացնում են ԵԽԽՎ պատվիրակությունից. Նրան կփոխարինի Կարինե Աճեմյանը
Առաջնորդվելով «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով...
Հայաստանի կառավարությունը վերապահումներով հաստատել է բռնության դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիան
Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին...
Հայաստանը իրականացրել է 18 առաջարկներից 5-ը. GRECO
Առաջընթաց է գրանցվել ԱԺ-ում օրենսդրական գործընթացի թափանցիկության մասով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news