News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հետ մեծ հույսեր կապեր պետք չէ։ Սեպտեմբերի 26-ին լրագրողներին նման կարծիք է հայտնել ԼՂՀ Ներկայացուցիչների խորհրդի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը։

Նա միաժամանակ նշել է, որ նման հանդիպումները կարող են օգտակար եւ նշանակալի լինել։ «Որքան շատ, այնքան լավ։ Բայց որեւէ լուրջ առաջընթաց այս կամ այն հարցով չկա, քանի որ Հայաստանի եւ Ղարաբաղի դիրքորոշումներն այդ հարցում հստակ են»,– պարզաբանել է Իսագուլյանը եւ հավելել, որ այդ դիրքորոշման մեջ զիջումների հարցում դժվար թե որեւէ փոփոխություն լինի, քանի որ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո կողմերն իրենց համար համապատասխան եզրակացություններ արեցին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է երկու երկրների նախագահների հանդիպման հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ