News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ Տնտեսական մրցակցության հանձնաժողովի կատարած դիտանցումների արդյունքում Հայաստանի բենզինի մանրածախ շուկայում վերջին օրերին դիտարկվել են գնային բարձրացումներ. մասնավորապես, ռեգուլյար տեսակի բենզինի մանրածախ վաճառքի գինը բարձրացել է նախ 10 դրամով եւ սեպտեմբերի 25-ին՝ եւս 10 դրամով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ Տնտեսական մրցակցության հանձնաժողովից: Հանձնաժողովի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը:

«Արդյունքում 1 լիտր բենզինի մանրածախ վաճառքի գինը այսօր կազմում է 390-400 դրամ: Քանի որ նշված շուկայում առկա են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, ապա հանձնաժողովը ներկայումս հետեւում է շուկայում տեղի ունեցող զարգացումներին, եւ գնային փոփոխության պատճառը ինչպես նաեւ հիմնավորվածությունը գնահատելու նպատակով իրականացնում է ուսումնասիրություն:

Հանձնաժողովը տեղեկատվություն է պահանջել ոլորտում գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողներից, ինչպես նաեւ ուսումնասիրվում են միջազգային շուկայի զարգացումները: Պահանջված տեղեկատվությունը տնտեսվարողներից ստանալուց հետո, ՀՀ մրցակցային մարմինը կպարզի, թե ինչն է փոխվել գնագոյացման շղթայում, որն էլ հանգեցրել է գնաճի»,-ընդգծեց Գայանե Սահակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ