News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Քրդական գործոնը կարող է խթան հանդիսանալ հայ-թուրքական երկխոսության վերսկսման համար: Այս մասին սեպտեմբերի 26-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ում հայ-թուրքական արձանագրություններն անվավեր ճանաչելու հավանականության մասին արված հայտարարությանը, եթե մինչեւ 2018 թվականի գարնանը Թուրքիան չվավերացնի դրանք՝ փորձագետը նշել է, որ դա պարզապես գործընթացի մասին հիշեցում էր Թուրքիայի համար:

«Պաշտոնական Երեւանի համար իմաստ չունի առաջ ընկնել  քրդական հարցում: Եվ այս տեսանկյունից կարճաժամկետ հեռանկարում Թուրքիայի հետ երկխոսության հնարավորւթյուն է ստեղծվում: Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանն այս հայտարարությամբ Թուրքիայի հետ երկխոսության վրա մեծ քար է նետել: Սա նաեւ փորձ էր նոր գործընթացների համատեքստում վերականգնելու երկկողմ միջպետական հարաբերությունների նկատմամբ ուշադրությունը», - ասել է Մեհրաբյանը:

Հիշեցնենք, որ Իրաքի Քուրդիստանի հանրաքվեի մասնակիցների ավելի քան 93 տոկոսը քվեարկել է անկախության օգտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Ամենաշատ