News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԼՂՀ ԱԳ նախարարի փոփոխության մեջ ոչ մի տարօրինակ բան չկա։ Այս մասին սեպտեմբերի 26-ին լրագրողներին ասել է ԼՂՀ Ներկայացուցիչների խորհրդի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը։

Նրա խոսքով՝ դա շատ տրամաբանական եւ ողջամիտ որոշում էր։ «Ամենակարեւորը ինձ համար այն իրադրությունն է, որը կարողացել են ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, եւ տնտեսական աճը»,– ասել է Իսագուլյանը։

Ընդ որում, նա նշեց, որ ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը իրեն հիանալի է  դրսեւորել եւ նրան փոխարինած Մասիս Մայիլյանը լիովին համապատասխանում է այն պահանջներին, որոնք անհրաժեշտ են իրեն վստահված գերատեսչությունը ղեկավարելու համար։ Մայիլյանը համապատասխան գիտելիքներ եւ բազմամյա փորձ ունի։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրաման է ստորագրել, որով պաշտոնանկ է արել Կարեն Միրզոյանին եւ նոր ԱԳ նախարար նշանակել Մասիս Մայիլյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ