News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արդշինբանկն իր հաճախորդների առջեւ այսօր՝ սեպտեմբերի 26-ին, պաշտոնապես բացեց «Մասիս» մասնաճյուղի դռները, սակայն արդեն արդիականացված, վերանորոգված եւ ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր գրասենյակում:

Այս տարվա ընթացքում սա թվով արդեն 6-րդ վերանորոգված մարզային մասնաճյուղն է, որտեղ հաճախորդները կարող են օգտվել գործող ծառայություններից իրենց ամբողջ ծավալով՝ ստանալով բարձրակարգ ֆինանսական խորհրդատվություն եւ որակյալ սպասարկում:

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ով մասնակցում էր մասնաճյուղի բացման պաշտոնական արարողությանը, նշեց. «Այս մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով, որը ավելի դյուրին է դարձնում հաճախորդի համար բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը: Չափազանց կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ Բանկի կողմից անընդհատ իրականացվող մասնաճյուղային ցանցի զարգացման եւ կատարելագործմանն ուղղված ծրագիրը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում մարզերը եւ դրանց հավասարաչափ զարգացումը»:

«Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում, այն շարունակաբար զարգանում եւ ընդլայնվում է՝ նպատակ ունենալով ապահովել առավելագույն հարմարավետություն եւ օգտակարություն յուրաքանչյուր հաճախորդի համար: Համաձայն մասնաճյուղային ցանցի զարգացման եւ կատարելագործման ռազմավարության՝ Բանկը մշտապես փորձում է լինել այնտեղ, որտեղ մեր հաճախորդներն ու գործընկերներն են. վերաբացված գրասենյակը դրա վառ ապացույցն է, քանի որ մենք տարածքային առումով այն տեղափոխել ենք ավելի հարմար վայր: Համոզված եմ, որ արդիականացված մասնաճյուղում, համատեղելով հարմարավետությունը եւ ժամանակակից լուծումները, մեզ կհաջողվի լինել էլ ավելի ճկուն որոշումների կայացման ու հաճախորդների աջակցման հարցում: Հավելեմ, որ Բանկը նվազեցրել է տոկոսադրույքներ մի շարք հիմնական պրոդուկտների համար, ինչպիսն են հիփոթեքային, անշարժ գույքի գրավով եւ ոսկու գրավով վարկերը: Ընդ որում, նվազեցված տոկոսադրույքները եւ բարելավված պայմանները հասանելի են ոչ միայն այս, այլ բոլոր մասնաճյուղերում»,- նշեց Արդշինանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:  

Վերաբացված մասնաճյուղը, որ գործում է քաղաք Մասիս, Կենտրոնական հրապարակ 12 հասցեում, կաշխատի երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:15-ից մինչեւ 16:45 եւ նախագծված է այնպես, որպեսզի յուրաքանչյուր հաճախորդ կարողանա սպասարկվել «մեկ պատուհանի սկզբունքով»: Մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով` հաճախորդի համար բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը ավելի հաճելի եւ հեշտ դարձնելու համար: Գործում է կանխիկի ընդունման տերմինալ, որի միջոցով քաղաքացիները կկարողանան կատարել գործարքներ՝ կոմունալ վճարումներ, ինչպես նաեւ վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը եւ դրանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ եւ քարտային հաշիվներին եւ իրականացնել ավանդի համալրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Ամենաշատ