News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ձկնաբուծարանների ջրերի 65-70 մլն խ/մ–ը կարելի է կրկնակի օգտագործել։ Այս մասին սեպտեմբերի 26-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ այդ ջրերի մի  մասը թափվում է Հրազդան եւ Սեւջուր գետեր, իսկ այնտեղից՝ սահմանամերձ Արաքս հետ։ Նախարարության աշխատանքային խումբը քննարկում է դրանք ոռոգման համակարգեր կամ Արտաշատի ջրանցք թափելու հնարավորությունը։ Ամենահամեստ հաշվարկով այդպես կարելի է տնտեսել 65-70 մլն խ/մ ջուր։ «Ջուրը, որը շնչել են ձկները, փորձել են օգտագործել Հայանիստ գյուղում ձմերուկ եւ սեխ ջրելու համար։ Արդյունքները շատ լավն ենԼ Ջուրը չի ազդել բերքի համի վրա»,– ասել է Մինասյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ