News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քիչ հավանական է, որ Թուրքիան եւ Իրանը Իրաքի Քուրդիստանում անկախության հանրաքվե անցկացնելուց հետո Իրաքում ռազմական գործողություններ սկսեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել  է քաղաքագետ Կարինե Գեւորգյանը:

«Ես անձամբ կասկածում եմ: Թուրքերի համար շատ դժվար էր վստահելի հարաբերություններ կառուցել Մասուդ Բարզանիի հետ: Նրանք ամբողջությամբ Քուրդիստանի տնտեսության մեջ են ներգրավված եւ հազիվ թե ցանկանան դուրս գալ այդ տարածաշրջանից: Թեեւ ամեն ինչ հնարավոր է, բայց դա շատ տարօրինակ կլինի», - ասել է Կարինե Գեւորգյանը:

Ինչ վերաբերում է Իրանի կողմից ռազմական գործողությունների սկսվելու հավանականությանը, քաղաքագետը նշել է. «Ինչի՞ համար: Երբ բանակցելն ավելի արդյունավետ է, քան ուժեր վատնելը: Իրանը շատ պրագմատիկ պետություն է, Իրանի ղեկավարությունը շատ պրագմատիկ է: Հետեւաբար, նրանք շատ բան կարող են հայտարարել, բայց  դժվար թե իրենց ռեսուրսները վատնեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ