News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ավարտվեց վկաների հարցաքննությունը:

Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց սպանված փորձագետին Դուբայ մեկնելու օրը տեսած նրա ընկերը՝ Մանուկ Ստեփանյանը: Նա պատմեց, որ Կարեն Վարդանյանին տեսել է Սասունցի Դավիթի արձանի մոտ՝ նրան կրիչ հանձնելու նպատակով:

«Սասունցի Դավիթի արձանի մոտ եմ տեսել, ճամպրուկով էր, կրիչս եմ փոխանցել, որ ինքնակենսագրությունս գրեր իմ փոխարեն: Նա հիանալի տրամադրություն ուներ, իր պատմելուց հասկացա, որ ինչ-որ կառույցում էր աշխատելու Դուբայում: Ես հասկացա, որ աշխատանքային ուղեւորություն է, բայց ինչ պետք է աներ, նման խոսակցություն չի եղել: Նա սպասողական վիճակում էր, հիշում եմ, որ հեռախոսով խոսեց ինչ-որ մեկի հետ, ասաց՝ պարոն Զոհրաբյան, երբ կգաք»,- պատմեց նա:

Մանուկ Ստեփանյանը նշեց, որ ցուրտ եղանակ է եղել եւ նա երկար չի մնացել Կարեն Վարդանյանի հետ եւ նրան հաջողություն ասելով՝ հեռացել է:

Այնուհետեւ լսել է, որ Կարեն Վարդանյանին փնտրում են, նա կորել է. «Դանիելն էր զանգել, ասաց՝ տեղեկություններ ունեմ թե չէ Կարենից, ես էլ ասացի, որ չէ եւ շատ անհանգստացած էի»:

Մանուկ Ստեփանյանի խոսքով, ավելի ուշ Մալաթիայի ոստիկանությունում տեսել է ամբաստանյալներից Գեւորգ Զոհրաբյանին, նրա խոսքով, վերջինը եւս անհանգստացած է եղել եւ ասել, որ ցանկանում է, որ փորձագետի սպանությունը շուտ բացահայտվի. «Զրուցեցինք Զոհրաբյանի հետ, շատ դրական արտահայտվեց Կարենի մասին: Այդ ժամանակ սպանությունը բացահայտված չէր: Նա էլ ասաց,որ ուզում է, որ շուտ բացահայտվի, թե որտեղ է նա: Ասում էր, որ Կարենն իրեն շատ է օգնել»:

Նշենք, որ հաջորդ նիստին հարցաքննվելու են գործով ամբաստանյալները, այն տեղի կունենա հոկտեմբերի 3-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` փորձագետ Կարեն Վարդանյանի սպանությունը տեղի է ունեցել 2016 թ. մարտի 17-ին: Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ Սեւանի Ախթամար թերակղզու մոտ Գեւորգ Զոհրաբյանը եւ Արթուր Միհրանյանը քարwv բազմաթիվ հարվածներ էին հասցրել Կարեն Վարդանյանի գլխին։ Այնուհետեւ տեսնելով նրա անշնչացած մարմինը եւ հասկանալով, որ արդեն մահացել է՝ նրա դիակը ավտոմեքենայով տեղափոխել են Երեւան եւ թաղել Գեւորգ Զոհրաբյանին պատկանող ավտոտնակում։

Զոհրաբյանին եւ Միհրանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով (սպանություն կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ