Volocopter 2X ինքնակառավարվող ուղեւորատար աէրոտաքսին, որը մշակել է Volocopter (E-volo) գերմանական ընկերությունը, իր առաջին փորձնական թռիչքն է կատարել Դուբայում։ Jumeirah Beach Park-ում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էր Դուբայի շեյխ Համդան բին Մուհամեդ բին Ռաշիդ ԱԼ Մակտումը։
ААТ-ն ունի «անվտանգության ամենաբարձր չափանիշները», հայտնել է Դուբայի ճանապարհատրանսպորտային վարչության տնօրենների խորհրդի նախագահ Մատար Ալ Թայերը։ «Այն նաեւ ունի լրացուցիչ վթարային պարաշյուտեր, ինը ինքնավար մարտկոցային համակարգ ու մարտկոցի արագ լիցքավորման համակարգ»,- ասել է պաշտոնյան։
Առաջիկա հինգ տարիներին RTA-ը համագործակցելու է Դուբայի քաղավիացիայի վարչության հետ, որպեսզի ապահովի AAT-ի ինտեգրումը տեղական տրանսպորտային համակարգին։ Դուբայի իշխանությունները հույս ունեն, որ քաղաքն աշխարհում առաջինը կգործարկի աէրոտաքսիի ծառայությունը։











