News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը դեմ են արտահայտվել Կատալոնիայի անկախացման մասին հանրաքվեին, հայտնում է Reuters-ը։

«Ես միացյալ Իսպանիայի կողմնակիցն եմ»,- ասել է Թրամփը Վաշինգթոնում Ռախոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Կարծում եմ, որ Կատալոնիայի բնակիչները կմնան Իսպանիայի հետ։ Հիմարություն կլիներ դա չանելը»։

Նշենք, որ Կատալոնիայի անկախացման մասին հանրաքվեն կկայանա հոկտեմբերի 1-ին։ Իսպանիայի իշխանությունները այն համարում են ապօրինի ու հակասահմանադրական։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ