News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

«Euromoney»  ամսագիրը հրապարակել է հոդված Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ուղի» նախագծին Հայաստանի մասնակցության ու այն ազդեցության մասին, որը տվյալ նախագիծը կարող է ունենալ երկրի համար, որի տնտեսությունը 1000 անգամ փոքր է Չինաստանի տնտեսությունից։

Վերլուծաբան Քրիս Ռայթի հոդվածում նշվում է, որ Հայաստանը ամենափոքր երկրներից մեկն է «Մեկ գոտի, մեկ ուղի» նախագծի ճանապարհին։ Հեղինակը մեջբերում է Հայաստանի առեւտրային ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանին, որը համարում է, որ այդ նախագիծը կարեւոր դեր է կատարում մասնակից երկրների միջեւ հարաբերությունների զարգացման համար։

«Հենց սկզբից Հայաստանը խորապես համոզված էր, որ կարող է դառնալ այդ նախաձեռնության անբաժանելի մասը։ Մենք կարող ենք կատարել տարածաշրջանային տարանցիկ հանգույցի դեր՝ տրանսպորտի, փոխադրումների ու հաղորդակցության համար»,- ասում է Աբաջյանը։

Բացի դրանից, այդ նախագծին երկրի մասնակցությունը կազդի ենթակառուցվածքի զարգացման վրա։ Դրա երկու օրինակներից են  «Հյուսիս- Հարավ» ճանապարհային միջանցքի նախագիծը, նաեւ երկաթգիծը, որը կկապի Հայաստանն ու Իրանը։

Հեղինակը հարց է բարձրացնում, թե ինչպես է աշխատում այդ ամենը։ Արդյոք երկի՞րն  է դիմում  Չինաստանին՝ «Մեկ գոտի, մեկ ուղի» նախագծի մասնակից դառնալու առաջարկով, թե՞ Չինաստանն է դիմում երկրին։ «Հայաստանի դեպքում ամենայն հավանականությամբ առաջին տարբերակն է։ Հայաստանի կառավարությունը մշակել է 50 ներդրումային նախագիծ ամբողջ երկրով մեկ, որոնցից մի քանիսը նախատեսված են միջազգային կապիտալի համար։ Պեկինում դիվանագետների օգնությամբ կարելի է համոզվել, որ Չինաստանը գիտի այդ նախագծերի մասին։ Բայց կա՞ արդյոք փոխզիջում չինական ֆինանսավորումն ընդունելու հարցում։ Ի՞նչ է ակնկալվում դրա դիմաց»,- գրում է հեղինակը։

Աբաջյանի խոսքով՝ փոխզիջում գոյություն չունի, քանի որ Հայաստանի ու Չինաստանի միջեւ խնդիրներ չկան։ Նա նշում է, որ դեռ վաղ է խոսել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների վրա նախագծի ազդեցության մասին, սակայն ակնկալվում է, որ երկրները կզգան ազդեցությունը ենթակառուցվածքի սահմաններից դուրս։

«Մեխանիզմը շատ պարզ է։ Որքան շատ ներդրումներ եք դուք ստանում որպես երկիր, այդքան ավելի զարգանում եք ու այդքան ավելի շատ եք ինտեգրվում տարածաշրջանային, ենթատարածաշրջանային ու միջազգային շուկաներին՝   նախագծերի համար»,- բացատրում է Հայաստանի առեւտրային ներկայացուցիչը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
Չինաստանի ԿԿ նախագահության նիստում հավանության է արժանացել երկրում ընտրությունների կարգը
Պեկինում կայացել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության 19-րդ համագումարի նախագահության երկրորդ նիստը, որը նախագահել է Սի Ցզինպինը…
Համաշխարհային տնտեսության աճի մեջ Չինաստանի տարեկան միջին ավանդը 30 տոկոսից անցել է
Անցած 4 տարիներին Չինաստանի տնտեսությունն ամեն տարի միջինում 7,2 տոկոս աճ է գրանցել…
Չինաստանի տնտեսությունը կարող է գերազանցել ՀՆԱ 6.5 տոկոս աճը
Չինաստանի ՀՆԱ–ն այս տարի կարող է գերազանել 80 տրլն յուանը՝ մոտ 12.1 տրլն դոլար…
Չինաստանում սմարթֆոնների համար խաղ է հայտնվել, որն առաջարկում է Սի Ցզինպինին ծափահարել ըստ արագության
Խաղը գործարկելիս օգտատիրոջն առաջարկվում է դիտել Սի Ցզինպինի ելույթի հոլովակը, այնուհետեւ 19 վայրյանում առավելագույն թվով սեղմել «ծափահարություններ» կոճակը…
Չինաստանը կշարունակի կոռուպցիայի դեմ պայքարը
Չինաստանը համագործակցում է միջազգային հանության հետ կոռուպցիայի մեջ կասկածվողներին հետախուզելու համար, որոնք թաքնվում են արտասահմանում…
Չինաստանում շարունակվում է Կոմունիստական կուսակցության 19-րդ համագումարը
Չինաստանում սկսվել է երկրի Կոմունիստական կուսակցության 19-րդ համագումարի աշխատանքային երկրորդ օրը…
Ամենաշատ
Partner news