News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռեր» խմբի գործով հերթական դատական նիստին պաշտպանները յուրահատուկ բողոքի ակցիա են կազմակերպել:

NEWS.am-ի թղթակիցը դատարանից հայտնում է, որ փաստաբանները դատարան են եկել նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի լուսանկարով շապիկներով, որոնց վրա գրված է «Մի բռնաբարեք իրավունքը», «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին»: Փաստաբաններից Լուսինե Սահակյանն իր շապիկը տվեց մեղադրող Պետրոս Պետրոսյանին: Վերջինս լուռ վերցրեց այն:

Մեզ հետ զրույցում Լուսինե Սահակյանը նշեց, որ ինքը շապիկը տվել է Պետրոս Պետրոսյանին, քանի որ նա ցանկություն է հայտնել նման շապիկ կրել:
«Դատախազն ինձ ասաց, որ ցանկանում է այդ շապիկից կրել, մենք էլ քանի որ այլ շապիկ չունեինք, իմը հանեցի եւ նվիրեցի նրան»,- ասաց Լուսինե Սահակյանը: 

Պաշտպաններն այսօր եւս չկարողացան առանց խուզարկության մուտք գործել դատարանի շենք: Նրանցից շատերի պայուսակների զննության ժամանակ ազդանշան հնչեց եւ նրանք հրաժարվեցին բացել այն եւ մտնել շենք:

Չնայած որ դատական նիստը պետք է սկսվեր ժամը 11:00-ին, սակայն Արտուշ Գաբրիելյանը, առանց նիստերի դահլիճ գալու, նիստը հետաձգեց: 

«Երեւի նա լսել էր, որ նման ակցիա է կազմակերպվելու, այդ պատճառով էլ նիստերի դահլիճ չեկավ: Թե ինչու ենք շապիկների վրա գրել «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին», պարզ է, որովհետեւ այս գործում ինքն իր ցանկությամբ չի հայտնվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լուսինե Սահակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ