Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 27-ին, բեռնատարի մասնակցությամբ ողբերգական վթարից հետո անցորդներից մեկը վերցրել է փողոցւմ ընկած մակարոնով պարկն ու հեռացել:
«Որ մի մեշոկ վերցնեմ, չի կարելի՞: Մեկ է, բոլորը կրած տանում են»,- հարցրել է այդ կինն ու տարել պարկը, հայտնում է Lragir.am-ը:
Նշենք, որ բեռնատարը հենց մակարոնեղեն էր տեղափոխում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 27-ին ժամը 06:13-ին Հերացի փողոցում՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. բեռնատարը շրջվել է, ինչի հետեւանքով վարորդը տեղում մահացել է:











