Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքընն այսօր՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում Դանքընը մասնակցել է «Միացյալ Թագավորություն եւ Հայաստան-խորհրդարանական ժողովրդավարության գործընկերներ» խորագրով միջոցառմանը եւ հանդես եկել ելույթով:
Նշենք, որ այսօր նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի եւ Ալեն Դանքընի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Լուսանկարները՝ Photolure-ի