News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Երեւանում մինչեւ տարեվերջ կբացվի Գյոթեի ինստիտուտի կենտրոն։ Այս մասին սեպտեմբերի 27-ին՝ «Երեք երկիր մեկ լեզու» թեմայով ասուլիսի ժամանակ, ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը։

«Ինչպես գիտեք, մինչեւ հիմա Հարավային Կոկասում գործում էր մեկ Գյոթեի ինստիտուտ, որը գտնվում է Թբիլիսիում։ Եվ մենք ուրախ ենք հայտնել, որ Հայաստանում մինչեւ տարեվերջ կբացվի Գյոթեի ինստիտուտի կենտրոն, որը կունենա 2 հիմնական գործառույթ՝ մշակութային եւ լեզվական։ Դա ՀՀ կառավարության մեծ ցանկությունն է եղել»,– ասաց դեսպանը։

Մաթիաս Քիսլերը հիշեցրեց, որ Հայաստանում մինչեւ հիմա գործում էր Գյոթեի ինստիտուտի լեզվի ուսուցման կենտրոն, սակայն իրենք  ուզում են ուժեղացնել Գյոթեի ինստիտուտի ներկայությունը։ «Լեզվի ուսուցման կենտրոնը մինչեւ հիմա գործում էր  որպես Գյոթեի ինստիտուտի գործընկեր։ Իսկ Հայաստանում  բազմաթիվ մշակութային միջոցառումներին միշտ աջակցել է Վրաստանում գործող Գյոթեի ինստիտուտը։ Հիմա այս նորաբաց կենտրոնը ինքնուրույն կներկայացնի մշակութային տարրը։ Սա հիանալի քայլ է հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը նշելու համար»,– ասել է դեսպանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news