News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 17
USD
476.1
EUR
524.47
RUB
7.42
ME-USD
0.09
Տեսնել լրահոսը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության լիբերալ քաղաքական դպրոցի առաջին ուսումնական փուլը կսկսվի հոկտեմբերի 1-ին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին քաղաքական դպրոցի բացման ժամանակ ասաց դպրոցի տնօրեն Հայկ Կոնջորյանը:

«Լուսավոր Հայաստան» կոսակցությունը գտնում է, որ բացի քաղաքական-կուսակցական գործունեությունից, կարեւոր է նաեւ կրթական գործառույթ իրականացնելը»,-ասաց նա՝ հավելելով, որ նման կրթական կենտրոն ստեղծելու գաղափարը եղել է դեռեւս «Լուսավոր Հայաստան» կուսակցության ստեղծման օրերից։

«Մեր նպատակը Հայաստանում լուսավորականության գաղափարներ արմատավորելն է, քանի որ այդ լուսավորության հիմքում են ընկած ժողովրդավարությունը: Իսկ դպրոցի ուսանողները ժողովրդավարական գաղափարների կրողն են»,-ասաց Կոնջորյանը:

Նա տեղեկացրեց, որ դպրոց է դիմել շուրջ 120 մարդ եւ  բարձր մրցակցության արդյունքում ձեւավորվել են 2 հոսքեր՝ նախապես որոշված 1-ի փոխարեն։ Դասընթացների տեւողությունը 4 ամիս է։ Ուսումնական փուլի մեկնարկը կտրվի հոկտեմբերի մեկից։ Դասերը  լինելու են երեկոյան ժամերին, դպրոցում դասավանդելու են ինչպես հայ, այնպես էլ օտարազգի դասախոսներ, քաղաքական գործիչներ, դիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչներ, հյուրեր։ Նախատեսվում են նաեւ այցեր խորհրդարան, քաղաքապետարան եւ տարբեր այլ հաստատություններ։

Ավարտելով իր խոսքը դպրոցի տնօրեն Հայկ Կոնջորյանն ընդգծեց, որ դպրոցի հիմքում ընկած է լուսավորականների հայտնի լատինական  “Sapere aude” (հանդգնիր մտածել) արտահայտությունը, որը հետագայում տարածվեց  գերմանացի հայտնի փիլիսոփա Կանտի միջոցով. «Այսինքն, ժամանակն է, որ հասարակությունն դուրս գա պատանեկության շրջանից եւ թեւակոխի գաղափարական հասունության շրջան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել