News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԵՏՄ-ից դուրս գալու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին «Ելք» խմբակցության առաջարկի քննարկումը խորհրդարանում անցնում է բավականին լարված մթնոլորտում:

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նիստում պարբերաբար հնչում են փոխադարձ մեղադրանքներ եւ քննադատություններ ՀՀԿ-ական եւ «Ելք»-ի պատգամավորների միջեւ: Լարվածությունն այնքան մեծ է, որ պատգամավորները փորձում են «թոթափել» այն: Երբ եզրափակիչ ելույթի համար արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ձայն տվեց հարակից զեկուցող Հերմինե Նաղդալյանին՝ հորդորելով խոսել ամբիոնից, Նաղդալյանը չդիմացավ:

« Վա՜յ Աստված»,- ասաց նա, ինչին ի պատասխան Արմեն Աշոտյանը նկատեց. «Ինձ այդպես դեռ ոչ ոք չէր դիմել»:

Տպել
Ամենաշատ