News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազատ տնտեսական «Հորգոս» գոտին կարող է Չինաստան արտահանման համար շահավետ պայմաններ առաջարկել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ղազախ Ինվեստ» ղազախական ազգային ընկերության վարչության փոխնախագահ Մեյերժան Մայկենովը՝ Երեւանում ընթացած հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում:

Չինաստանի սահմանին գտնվող «Հորգոս» գոտին ստեղծվել է չինական շուկայում իրենց փորձել ցանկացողների համար: Իհարկե, չինական կողմում բոլոր վճարումներն այս գոտին չի չեղարկում, սակայն բիզնեսը կարող է շահել տեղափոխման ծախսերի հաշվին. դրանք մնում են միայն չինական կողմում: «Գումարած, իհարկե, այն, որ ազատ գոտու ռեզիդենտները հարկային արտոնություններ են ստանում»,- հավելեց Մայկենովը:

Ընդհանուր առմամբ, Ղազախստանը կարեւոր է համարում հայ-ղազախական համատեղ կապիտալով ձեռնարկությունների ստեղծումը:

Ղազախստանում 100 այսպիսի ձեռնարկություն կա՝ սպասարկման, առեւտրի, ռեստորանային գործի ոլորտներում: Մենք շահագրգռված ենք Ղազախստանում հայկական բիզնեսի ներկայացվածությամբ առեւտրի եւ արտադրության ցանկացած ձեւով, պատրաստ ենք ներդրողներին օգնել նոր շուկայում առաջին քայլերը կատարելիս: «Մեք «մեկ պատուհանի» սկզբունքով օգնում ենք լուծել ամենատարբեր հարցեր՝ ե՛ւ իրավական, ե՛ւ շուկայի վերլուծության, ե՛ւ անհրաժեշտ տեղեկություններ ստանալու»,- հավելեց Մայկենովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ