ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու Կենտրոնական Ասիայի, Սեւծովյան տարածաշրջանի եւ Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 38-րդ նիստին:
Հայաստանի կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կառավարիչների ակումբի նիստի քննարկումները կանցկացվեն ֆինանսական տեխնոլոգիաների՝ գլոբալ միտումների եւ կարգավորման մոտեցումների թեմայի շուրջ:
Հանդիպումներ են նախատեսված մի շարք կենտրոնական բանկերի եւ ֆինանսական կառույցների ղեկավարների հետ: