News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռեր» խմբի գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրաժարվել է այս գործը քննելուց, սակայն, նա ընտրել է ոչ թե ինքնաբացարկի տարբերակը, այլ` գործից մաս անջատելու: Այս մասին այսօր` սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց այս գործով պաշտպան Երվանդ Վարոսյանը:

«Տպավորությունն այսպիսին է` իրենց համար կարեւորություն ունեցող ամբաստանյալների մասն անջատվել եւ մեկ այլ դատավորի է հանձնվել, իսկ մնացածի մասով գործը Արտուշ Գաբրիելյանին կմնա»-ասաց նա:

Երվանդ Վարոսյանը նշեց, որ այս որոշմամբ, գործի քննության որակը տուժելու է, որովհետեւ ամբաստանյալներին տարբեր գործերի վարույթում տարանջատելն արդարադատության շահերից չի բխում եւ խոչընդոտ է հանդիսանալու գործի քննությանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործն այսօր կիսվեց. Ըստ լուրերի` այս գործով քննությունն իրականացնելու է Երեւանի Կենտրոն եւ նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Մեսրոպ Մակյանը, որը 6 ամիս ժամանակով Կենտրոնի դատարանից ուղարկվել է էրեբունու դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ