News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արատավոր երեւույթ է ձեւավորվում, որը ես կապում եմ մեր ակտիվության հետ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ անդրադառնալով «Զվարթնոց» պատմամշակութային հուշարձանի տարածքում Վահան Արծրունու «Մաշտոց-Կոմիտաս» համերգի կասեցմանը, որից հետո եղան մեկնաբանություններ, որ դա արվել է այլ նկատառումներից ելնելով:

«Առնվազն ոչ կոռեկտ եմ համարում նման ձեւակերպումները, որովհետեւ Մշակույթի նախարարությունը, ոչ էլ մեր ՊՈԱԿ-ը տեղյակ չեն եղել որեւէ համերգի կազմակերպման մասին: Եթե ես ձեր լրատվամիջոցնում հայտարարեմ, որ վաղը մամուլի ասուլիս եմ տալիս, դուք չեք հարցնի՞, ինչ ենք կազմակերպում, ինչ ծախսեր են պետք: Մենք ընդհանրապես համերգի մասին տեղյակ չենք եղել: Կազմակերպիչը մեզ որեւէ կերպ տեղյակ չի պահել: Ոչ ունենք պայմանագիր, ոչ ունենք պայմանավորվածություն: Ապահովել երեկոյան համերգ, նշանակում է ապահովել լուսավորություն, համապատասխան պայմաններ համերգի համարԿազմակերպիչն ինքն է հանել համերգ, մենք ի՞նչ կապ ունենք այդ համերգի հետ: Կազմակերպիչը մեզ պարզաբանել է, որ պատճառը տոմսերի քիչ վաճառքն է եւ եղանակային պայմանները»,-ասաց Արմեն Ամիրյանը:

Նրա խոսքով, իրենց համար միշտ էլ ցանկալի երեւույթ է համերգ կազմակերպելը պատմամշակութային կոթողների տարածքում. «Որեւէ մշակութային կոլեկտիվ, այդ թվում Վահան Արծրունին կարող է համերգ կազմակերպել, որեւէ խնդիր չկա»:

Տպել
Ամենաշատ