News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2018 թվականին նախատեսում ենք հավաքագրել 1 տրլն 307 մլն դրամի եկամուտներ, եւ 1 տրլն 464 մլրդ դրամի ծախսեր անել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով, 170 մլրդ դոլարի կապիտալ ծախսեր են նախատեսում, ինչն աննախադեպ է. «Նախորդ տարվա նկատմամբ աճը 80 տոկոսից ավելի է»:

Հաևրցին, թե ինչու է 2018 թվականի համար նախատեսվել ՀՆԱ 4,5 տոկոս աճ, թեեւ կառավարությունը ավելի շատ ակնկալիք ուներնախարարը պատասխանեց. «Որովհետեւ տնտեսությունը կենդանի օրգանիզմ է եւ չես կարող տնտեսությունը ցանկությունների շրջանակներում ինչ-որ թիվ դնել: Այդ թվերը լինում են որոշակի գործողությունների արդյունքում: 2017 թվականի տնտեսական աճի ծրագրային ցուցանիշը բարձրանում է, այսինքն 3,2 տոկոս տնտեսական աճի փոխարեն ունենալու ենք 4,3 տոկոսի աճ: Եվ այդ բազայի վրա է ծրագրավորվում 2018-ի համար 4,5 տոկոսի աճ: Բնականաբար, հեռանում է միջնաժամկետ հեռանկարում մեր հավակնությունները: Մենք բազմիցս նշել ենք, որ դա 4 տոկոսանոց աճը չէ, այլ 5 տոկոսի շրջանակներում է, իսկ որպեսզի կարողանանք դա իրագործել, պետք է քայլեր իրականացնենք: Կառավարության ձեռքին մի քանի գործիք կա, մեկը բարեփոխումներն են, մյուսը կապիտալ բնույթի ծախսերը: Դրա համար էլ կապիտալ ծախսերն ավելացրել ենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը...
Ամենաշատ