News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունը բյուջեի 150 մլրդ դրամի դեֆիցիտը փակելու համար կրկին վարկ է վերցնելու: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Հարցին, թե ինչի հաշվի է կառավարությունը փակելու բյուջեի 150 մլրդ դրամի դեֆիցիտը, Վարդան Արամյանը պատասխանեց, որ կա երկու աղբյուր՝ ներքին պարտք եւ արտաքին պարտք, հետեւաբար մի մասը վարկ են վերցնելու դրսից. «Դա անխուսափելի է, երկիր չկա, որ ունենա դեֆիցիտ եւ չմտնի պարտքի շուկա՝ ներքին կամ արտաքին: Արտաքին պարտքի մասով դրանք հիմնականում ներդրումային ծրագրերն են, որ մենք վերցրել ենք միջազգային կառույցներից արտոնյալ պայմաններով»:

Նա ընդգծեց, որ Հայաստանի պարտքի կառուցվածքը բավականին լավ է, բացի այդ, ՀՀ հարկաբյուջետային քաղաքականությունը միջազգային կառույցները բավականին դրական են գնահատում:

Դիտարկմանը, որ այս տարի պետական պարտքն ավելանալու է 400 մլն դոլարով, իսկ 2018-ին՝ եւս 300 մլն դոլարով, այսինքն 2018-ի վերջին պարտքը կանցնի 7 մլրդ դոլարի սահմանը, եւ արդյոք դա վտանգավոր չէ, Արամյանն արձագանքեց. «Ոչ, վտանգավոր չէ, որովհետեւ անվանական ցուցանիշները ոչինչ չասող են, շատ կարեւոր են հարաբերական ցուցանիշները: Շատ դժվար է ասել, ասենք, 6 մլրդ դոլարանոց պարտքը շատ է, թե քիչ: Օրինակ, ենթադրենք 200 հազար դրամի պարտքը մեկ ընտանիքի համար շա՞տ է, թե՞ քիչ: Դրա համար պետք է նայենք այդ ընտանիքի եկամուտները. Եթե ընտանիքը գեներացնում է ընդամենը 70 հազար դրամ եւ ստանձնում է 200 հազար դրամի պարտք, բնականաբար, դա կարող է շատ լինել: Դրա համար մենք բոլոր հարաբերական ցուցանիշները հաշվարկելիս նշում ենք, որ Հայաստանը դեռեւս մնում է ցածր պարտքի բեռ ունեցող երկրների շարքում»:

Ֆինանսների նախարարը տեղեկացրեց, որ այս տարվա ավարտին ընդհանուր պետական պարտքը, ներառյալ ԿԲ-ինը, կկազմի մոտ 6,7 մլրդ դոլար. «2018-ի վերջին ակնկալում ենք, որ պետական պարտքը կլինի ՀՆԱ 60 տոկոսի շրջանակներում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ