News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրաքի Քուրդիստանի իշխանությունները դադարեցրել են ինքնավարության բնակիչներին Իրաքի քաղաքացու անձնագրերի տրամադրումը Բաղդադի հետ հարաբերությունները խզելու պատճառով։ Այս մասին հայտնել է Էրբիլի անձնագրային բաժնի պետ Դիդար Օմերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Սեպտեմբերի 24-ին դադարեցվել է Էրբիլի, Սուլեյմանիայի եւ Դոհուկի շրջանների անձնագրային բաժանմունքների ցանցային միացումը Բաղդադի հետ։ Այսպիսով՝ Քուրդիստանում դադարեցվել են անձնագրային աշխատանքները»,– ասել է Օմերը քրդական Rudaw գործակալությանը։

Բաղդադը դա ներկայացրել է որպես «տեխնիկական քայլ, որն ուրիշ ոչ մի բանի հետ կապ չունի»։ Ըստ հաղորդման՝ տարեսկզբից Էրբիլի նահանգում ավելի քան 68 հազար իրաքյան անձնագիր է տպվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ