Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը իրաքցի գործընկեր Հայդեր Աբադիին աջակցություն է հայտնել քրդական հանրաքվեից հետո կառավարության եւ խորհրդարանի ընդունած բոլոր որոշումների հարցում։ Այս մասին հայտնում է Ալ Աբադիի մամուլի ծառայությունը։
Երկուշաբթի Իրաքի Քուրդիստանում կայացած հանրաքվեից հետո Իրաքի խորհրդարանը մի շարք միջոցներ էր ընդունել, այդ թվում՝ վիճելի շրջաններ զորքեր ուղարկելը, դեպի ինքնավար շրջան սահմանային անցակետերի փակումը եւ հանրաքվեի կազմակերպիչների դատական հետապնդումները։
«Պարոն Յըլդըրըմը հաստատել է Թուրքիայի աջակցությունը Իրաքի նախարարների խորհրդի եւ պատգամավորների որոշումներին երկրի տարածքային ամբողջականության պահպանման համար»,– ասված է հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։