News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնական ավտոկորպորացիաներ Toyota Motor-ը եւ Mazda Motor-ը, ինչպես նաեւ ճապոնական ավտոպահեստամասերի խոշոր արտադրող Denso-ն էլեկտրաշարժիչներով ավտոմեքենաների մշակման համատեղ պայմանագիր են ստորագրել, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս մասին նշված է հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:

Mazda-ն, Denso-ն եւ Toyota-ն ընկերություն կստեղծեն՝ «որպես մշակումների համատեղ կենտրոն», որի մեջ կմտնեն ընտրված ինժեներներ:

«Համաձայնագիրը մոդելների լայն սպեկտր է ընդգրկում՝ փոքր դասից մինչեւ ուղեւորատար ավտոմեքենաներ, ամենագնացներ, թեթեւ բեռնատարներ, եւ ուղղված է ինովացիոն գործընթացի մշակմանը՝ յուրաքանչյուր ընկերության ուժեղ կողմերի միավորմամբ, այդ թվում՝ Mazda-ի արդյունավետ ծրագրման, Denso-ի համակարգչային մոդելավորման վարպետության եւ Toyota ընկերության New Global Architecture (TNGA) հարթակի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ընկերությունները նաեւ թիրախավորել են բիզնես կառուցվածքի ստեղծումը, որը բաց կլինի այլ շահագրգիռ ավտոարտադրողների եւ մատակարարների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ