News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:

ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետը և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` որոշում եմ.

Գեներալ-մայոր Արտակ Դավթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնից»:

Նշենք, որ նախկինում կորպուսի հրամանատարն էր գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, ով պաշտոնում նշանակվել էր նախագահի՝ 2015 թվականի նոյեմբերի 13-ի հրամանագրով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ