News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արդշինբանկը եւ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում Բանկը 100 միլիոն ՀՀ դրամի չափով ֆինանսական օգնություն կտրամադրի Թատրոնին: Համագործակցության հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Արդշինբանկի Վարչության Նախագահ Մհեր Գրիգորյանը եւ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

Արդշինբանկի կողմից իրականացվող աջակցությունն ուղղված է նպաստելու Թատրոնի հետագա զարգացմանը, երկրի մշակութային կենսագրության հարստացմանը, ավանդույթների պահպանմանը եւ փոխանցմանը սերնդեսերունդ, ինչպես նաեւ հասարակության շրջանում օպերայի, բալետի եւ թատերական մշակույթի հետագա զարգացմանը:

«Արդշինբանկն այսօր պաշտոնապես ստանձնեց առաքելություն նպաստելու երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող ոլորտներից մեկի աջակցմանը եւ դրա հետագա զարգացմանը: Առանցքային համարելով մեր երկրում մշակույթի եւ արվեստի զարգացումն, ինչպես նաեւ մշակութային ժառանգության պահպանումն՝ այսուհետ Բանկի բարեգործական ծրագրերն ուղղված են լինելու նաեւ այս ոլորտի զարգացմանը: Հասարակության հետ հաղորդակցման այս միջոցն ամենաարդյունավետն է, քանի որ այն ինչ փոխանցվում է մշակույթի միջոցով համամարդկային է, գեղեցիկ եւ մաքուր. հենց դա է թույլ տալիս գնահատել բարձրարժեքն ու ձգտել կատարելագործման: Թատրոնի գլխավոր հովանավորի կարգավիճակը մեծ պատիվ եւ պատասխանատվություն  է Բանկի համար: Համոզված ենք, որ սա աջակցություն է, որը ստեղծելու է նոր արժեքներ, ավելին, մենք սա չենք դիտարկում որպես զուտ բարեգործություն, այն նպատակային ներդրում է ապագայի մեջ, որտեղ շահում է թե´ հասարակությունը, թե´ բիզնեսը» - նշեց Արդշինբանկի Վարչության Նախագահ Մհեր Գրիգորյանը:

«Մենք վստահ ենք, որ Արդշինբանկի հետ մեկնարկող գործընկերային հարաբերությունները կնպաստեն Հայաստանի օպերայի եւ բալետի թատրոնի հետագա զարգացմանը: Այն հանգամանքը, որ Հայաստանյան հեղինակավոր բանկերից մեկը ստանձնել է բարձրարժեք մշակույթին աջակից լինելու գործը՝ երկուստեք պատվաբեր եւ պարտավորեցնող է: Բանկի հետ համագործակցության արդյունքում ստացվելիք նյութական միջոցներն օգտագործվելու են նոր ներկայացումներ բեմադրելու

նպատակով՝ այդ թվում նաեւ մանկական, որոնք հուսով ենք արժանի տեղ կզբաղեցնեն Թատրոնի ոսկե ֆոնդում», - նշեց օպերայի եւ բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
Ամենաշատ