News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանի դիմաց, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, տրոլեյբուսի վթարի հետեւանքով տուժածներից 4-ի վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի տնօրեն Արեն Բաբլումյանը:

«Մյուս երկուսի՝ 21 եւ 29-ամյա երիտասարդների վիճակը գնահատվում է բավարար, նրանք քերծվածքներ են ստացել եւ այսօր ավելի ուշ դուրս կգրվեն: Ինչ վերաբերում է ծանր վիճակում գտնվողներին, նրանք բոլորն էլ միջին տարիքի քաղաքացիներ են՝ 3 կին եւ 1 տղամարդ: Հատկապես ծանր է 48-ամյա մի տղամարդու վիճակը, նա ստացել է բազմաթիվ կոտրվածքներ»,- ասաց Արեն Բաբլումյանը:

Նա հայտնեց, որ բոլոր վիրավորները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Ուղեւորների կյանքին, ըստ Բաբլումյանի, վտանգ չի սպառնում:

Նշենք, որ վթարից տուժած 3 անձ էլ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք, որ ըստ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի՝ վթարի պահին վարորդը ղեկին չի եղել: Նրա խոսքով, ընթացքի ժամանակ տրոլեյբուսի պոզերը (շտանգաներ) պոկվել են, վարորդն իջել է, որ դրանք տեղը դնի ու այդ ժամանակ կարճ միացման նման մի բան է եղել, որ հնարավոր չի եղել պոզերը տեղաշարժել. «Մեքենան փորձել է մի քիչ առաջ տանի, որպեսզի պոկվի հաղորդալարից եւ կարողանա շարունակել իր աշխատանքը: Այդ ընթացքում, որպեսզի կարողանա մեքենան առաջ տանել, ձեռքի արգելակը, որ մինչ այդ կանգնացրած է եղել, ըստ իր վարկածի, իջեցրել է, որ կարողանա առաջ տալ: Էդ իջեցնելու պահին, քանի որ թեքության վրա է եղել, վարորդի անփութության պատճառով, մեքենան սկսել է շարժվել: Էլ վարորդը չի հասցրել նստի ղեկին, որ արգելակի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով
Մայիսի 14-ին պաշտպանական կողմը հանդես կգա ճառով…
22-ամյա երիտասարդը Արտաշատի շտապօգնության շենքի դիմաց վիճել, ապա մարմնական վնասվածքներ է հասցրել բժշկին և վարորդին
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից Հապետ Խ․-ն ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ Քննչական…
Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ
Դեպքի հանգամանքները, առերևույթ խուլիգանություն կատարած անձանց ինքնությունները պարզելու, ինչպես նաև դեպքի ականատեսներին հայտնաբերելու...
Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
Գործի հետ կապված մինչև հիմա Ոստիկանությունից կամ իրավապահ համակարգի որևէ այլ մարմնից բուժակին չեն էլ զանգել․․․
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, վիրվորվել է 18 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Պերուում ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է ավելի քան 10 մարդ. ԶԼՄ
11 մարդ մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարից...
Ամենաշատ