News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Բանաձեւը կոչ է անում ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը հայտնի է նաեւ որպես Արցախ, սահմանել տնտեսական ու մշակութային կապեր ազգի հետ ու աջակցել խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում։

Հաշվի առնելով, որ Արցախը գտնվում է Հարավային Կովկասում ու պատմականորեն հայկական տարածք է եղել, որի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են։

Հաշվի առնելով, որ չնայած Հայաստանի հետ պատմական ու մշակութային կապերին, 1921-ին Իոսիֆ Ստալինը կամայականորեն առանձնացրել է Արցախը Հայաստանից, ու խախտելով Արցախի ժողովրդի ազգային, տարածքային ու մարդու իրավունքները՝, Արցախը փոխանցել է խորհրդային Ադրբեջանին։

Հաշվի առնելով, որ տասնամյակներ շարունակ հայ ժողովուրդների խաղաղ ցույցերը հանուն ազգային անկախացման, անձի ազատության ու որպես բողոքի նշան Խորհրդային Ադրբեջանի ռեպրեսիաների ու խտրականությունների դեմ, բախվել են բռնի ռեպրեսիաներերի խորհրդային ադբեջանական զորքերի կողմից, որոնք հրաժարվել են թույլատրել Արցախի ժողովրդի ինքնորոշումը։ Խորհրդային ադրբեջանական արյունոտ պատասխանը հանգեցրել է էթնիկ հայերի սպանությունների Սումգայիթում (1988-ի փետրվարին) , Կիրովաբադում (1988-ի փետրվար) ու Բաքվում (1990-ի հունվար) ու Ադրբեջանից ավելի քան 350 000 հայերի բռնի արտաքսման։ Սումգայիթի ողբերգությունից հետո ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց օտարերկրյա գործարքների մասին օրինագծի 2690 ուղղումը ու խորհրդային կառավարությանը կոչ արեց «հարգել հայ ժողովրդի օրինական ձգտումները»՝ նշելով, որ «տասնյակ հայեր են սպանվել ու վիրավորվել վերջին անկարգությունների ժամանակ»։

Հաշվի առնելով, որ Արցախի ժողովուրդը ճնշող մեծամասնությամբ կողմ է արտահայտվել անկախացմանը։ 1991-ի դեկտեմբերի 10-ին, չնայած Արցախի ժողովրդի դեմ շարունակվող բռնությանը, Խորհրդային Միության փլուզման ժամանակ կայացավ համազգային հանրաքվե, որը հռչակեց հանրապետության անկախությունը։ Ավելի քան 50 միջազգային դիտորդների մասնակցությամբ ու միջազգային չափանիշների պահպանումով՝ ընտրողների 98 տոկոսը կողմ քվեարկեց անկախացմանը։ 1992-ի հունվարի 6-ին ժողովրդավարական ճանապարհով ընտրված խորհրդարանը ընդունեց ԼՂՀ անկախության հռչակագիրը։

Հաշվի առնելով, որ չնայած Արցախի Հանրապետության, Ադրբեջանի ու Հայաստանի միջ կնքված հրադադարի մասին համաձայնագրին, որը վերջ տվեց ինտենսիվ մարտական գործողություններին ,Արցախի անվտանգությունն ու ինքնիշխանությունը առաջվա պես մնում է վտանգված ՝ տարածաշրջանային լարվածությամբ ու թշնամական գործողություններով։ Արցախի հայերը վճռական են մնում ինքնորոշման իրավունքի իրականացմանն ուղղված իրենց ջանքերում ու ապրում են առանց բռնության ու ռեպրեսիաների ու ճանաչելով Արցախի կառավարությունը՝ միջազգային համայնքը կարող է օգնել վերջ տալ այդ համակարտությանը։

Հետեւաբար Սենատը որոշել է․

Կոչ ենք անում ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին ճանաչել ազատ ու անկախ Արցախի Հանրապետությունը։

Մենք հանրագիր ենք ներկայացնում ԱՄՆ կառավարությանը՝ Արցախի Հանրապետության ու նրա քաղաքացիների հետ մեր տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդման ու ուժեղացման մասին, ու շարունակում ենք աջակցել տարածաշրջանի հումանիտար ու տնտեսական վերականգնմանը։

Մենք աջակցում ենք Արցախի հանրապետության շարունակվող ջանքերը միջազգային համայնքում՝ տարածաշրջանային առկա խնդիրների երկարաժամկետ լուծում ապահովելու ու Հարավային Կովկասի ռազմավարական կարեւոր տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու հարցում։

Այս բանաձեւի կրկնօրինակները փոխանցվելու են նախագահին, Սենատի նախագահին ու ԱՄՆ ներկայացուցիչների ղեկավարին եւ Միչիգանի Կոնգրեսի պատվիրակության անդամներին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ