News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  մարդու մահվան պատճառ դարձած՝ Հերացի փողոցի թունելի մոտ տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 06.30-ի սահմաններում,  Երեւան քաղաքի Մ.Հերացի փ. թունելի սկզբնամասում Արմեն Արշակյանի վարած «Վոլվո» մակնիշի` «կռոն» կիսակցորդով ավտոմեքենան ընդհարվել է «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, ապա «Մերսեդես-Բենց Ե-200» մակնիշի  ավտոմեքենային, այնուհետեւ ընդհարվել է թունելի եզրակալներին եւ կողաշրջվել։ Վթարի հետեւանքով ստացած վնասվածքներից  վարորդ Ա.Արշակյանը տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության քննիչի կողմից կատարվել է դեպքի վայրի եւ վթարի մասնակից ավտոմեքենաների զննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները եւ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Դեպքի վայրի զննության ընթացքում պարզվել է, որ «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի կիսակցորդը բեռնված է եղել սննդով եւ վթարի հետեւանքով պարկերը թափվել են տվյալ ճանապարհահատվածի երթեւեկելի մասում, դրա շրջակայքում:

Նախաքննության ընթացքում քննության առարկա են դարձել նաեւ դեպքի վերաբերյալ համացանցում առկա տեսանյութերը, որոնց համաձայն՝ մի կին դեպքի վայրից վերցրել է թափված մակարոնի պարկերից մեկը եւ անարգել հեռացել, իսկ դեպքի վայրում գտնվող ոստիկանության աշխատակիցները որեւէ գործողություն չեն ձեռնարկել՝ նշված կնոջ գործողությունները կանխելու, դեպքի վայրի պահպանությունը պատշաճ ապահովելու ուղղությամբ։ Այսօր միջնորդագիր է ուղարկվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել նկարագրված դեպքով ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց պարտականությունները պատշաճ չկատարելու պատճառները պարզելու եւ խախտումներ թույլ տված ծառայողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ