Մյանմայից Բանգլադեշ փախած մուսուլման ռոհինջաների թիվը 500 հազարից ավել է: ՄԱԿ մամուլի ծառայության ներկայացուցիչ Ֆարհան Հաքը հայտարարել է, որ սա տարածաշրջանում վերջին տասնամյակի ընթացքում փախստականների ամենամեծ հոսքն է:
Նրա խոսքով՝ ՄԱԿ վերջին տվյալներով Մյանմայից Բանգլադեշ փախստականների թիվը մոտ 700 հազար է: Նա նշել է, որ ՄԱԿն աշխատում է կառավարության հետ հումանիտար օգնության տրամադրումը հեշտացնելու եւ փախստականների ճամբարների վիճակը բարելավելու համար: