News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրք հասարակական-քաղաքական եւ մշակութային գործիչների պատվիրակության անդամները, որոնք այցելել են Լեռնային Ղարաբաղ, մտցվել են Ադրբեջանի ԱԳՆ «սեւ ցուցակի» մեջ: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը հայտնել է, որ «սա որոշ թուրք քաղաքացիների անձնական սադրիչ ակցիա էր՝ Թուրքիայի հայկական լոբբիի հովանավորությամբ, եւ նրանք բոլորն արդեն մտցվել են ԱԳՆ «սեւ ցուցակի» մեջ: Իսկ Թուրքիայի ԱԳՆ-ից կայքին հայտնել են, որ թուրք քաղաքացիների Լեռնային Ղարաբաղ այցի կապակցությամբ արդեն քննություն է սկսվել:

Պարբերականին հաջողվել է խոսել նաեւ պատվիրակության ղեկավար, «Անկարայի մտածողության հարթակ» հասարակական կազմակերպության նախագահ, խորհրդարանի նախկին պատգամավոր Ուֆուք Ուրազի հետ, որը հայտարարել է, որ մինչեւ Երեւան այցելելը ինքը զանգահարել է Բաքվում Թուրքիայի դեսպանատուն եւ զգուշացրել, որ մտադիր է Ղարաբաղ այցելել: «Կոնկրետ պատասխան չստանալով՝ ես Ղարաբաղ ուղեւորվեցի»,- պարզաբանել է Ուրազը: Թուրք գործիչը հայտարարել է, որ մեկ անգամ եւս համոզվել է, որ «եւ՛ մենք, եւ՛ ադրբեջանցիները, եւ՛ հայերը երկխոսության պակաս ունենք, մենք պետք է մշտապես շփվենք, որ ինչ-որ եզրակացության գանք»: Իսկ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին թուրք գործիչը վերամբարձ ոճով հայտարարել է, որ չարժի այս հարցն այդքան ուղղակի դնել: «Ղարաբաղը ադրբեջանցիների եւ հայերի ընդհանուր տարածքն է, եւ նրանք այնտեղ պետք է համատեղ ապրեն»,- ասել է նա: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշմանը, ապա նա կարծում է, որ ավելի լավ է այս հակամարտությանը չմիջամտեն ո՛չ Անկարան, ո՛ր որեւէ այլ երկիր, քանի որ, նրա համոզմամբ, ադրբեջանցիները եւ հայերը իրենք ընդհանուր լեզու կգտնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ