News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ նՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ներկա է գտնվել «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում «ԴիջիԹեք էքսպո-2017» 13-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսում ներկայացված են հայկական տեխնոլոգիական եւ բազմաթիվ այլ, այդ թվում՝ նորաստեղծ ընկերությունների արտադրանքն ու ծառայությունները, ինչպես նաեւ դպրոցականների նորարարական գաղափարներն ու տեխնոլոգիական լուծումները, շուկայի զարգացման միտումներն ու նորարարությունները: Ցուցահանդեսի այցելուների համար տեղեկատվություն կա նաեւ թափուր աշխատատեղերի մասին: «ԴիջիԹեք էքսպո-2017»-ի շրջանակներում կանցկացվեն գործարար հանդիպումներ, մրցույթներ եւ սեմինարներ:

Ցուցահանդեսին այս տարի մասնակցող 150 ընկերությունների շարքում տեղական հեղինակավոր ընկերություններից բացի, պատասխանատուների հավաստմամբ, մասնակցում են նաեւ ոլորտի առաջատար ընկերություններ աշխարհի տարբեր երկրներից՝ Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Միացյալ Թագավորությունից, ՌԴ-ից, Շվեդիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Հունաստանից, Լատվիայից, Լիտվայից, եւ այլն:

Տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունից հետո Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ընկերությունների արտադրանքին ու ծառայություններին, զրուցել ցուցահանդեսի մասնակիցների հետ՝ նրանց ընթացիկ գործունեության, խնդիրների եւ հետագա զարգացման ծրագրերի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ