News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայոց ցեղասպանության ժխտումը քաղաքական հարց չէ, այն մարդու իրավունքների հարց է: Այս մասին Fox News հեռուստաալիքով Թաքեր Կարլսոնի հաղորդման ժամանակ հայտարարել է «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի գործադիր պրոդյուսեր Դին  Քեյնը:

Քեյնի խոսքով՝  իրենք որոշ խնդիրներ են ունեցել Գլենդելում ֆիլմի գովազդի ժամանակ: Իրենց ասել են, որ սա «շատ քաղաքական հարց է»:

«Ես ասացի, որ սա բոլորովին էլ քաղաքականության հարց չէ, այլ մարդու իրավունքների: Այդտեղ չկա քաղաքականություն: Միթե Հոլոքոստը քաղաքական հարց է՝ ոչ»,- ասել է Քեյնը:

Նա ընդգծել է, որ խնդիրը նրանումն է, որ դաշնային կառավարությունը չի ընդունել Ցեղասպանությունը:

«Ես կարծում եմ պատճառն այն է, որ մենք Թուրքիայում ավիաբազա ունենք եւ մենք փորձում ենք ոչինչ չփչացնել», - ասել է Քեյնը:

Նա համակարծիք է եղել հաղորդավարի հետ, որ Թուրքիայի կառավարությունը ազդում է ԱՄՆ քաղաքական գործիչների որոշման վրա:

«Մենք փորձում ենք ասել` ճանաչեք Ցեղասպանությունը: Եթե դուք չճանաչեք այն, ապա իմացեք՝  ժխտված ցեղասպանությունը շարունակվող ցեղասպանություն է: Հենց դա է պատճառն այն ամենի ինչ այժմ քրիստոնյաների հետ կատարվում է  Իրաքում եւ Սիրիայում », - ասել է պրոդյուսերը:

Իր հերթին, Թաքեր Կարլսոնն ընդգծել է, որ ոչ ոք  այսօր չի ասում, որ դա եղել է ոչ միայն հայերի  Ցեղասպանություն, այլեւ մուսուլմանական մեծամասնության կողմից քրիստոնյաների փոքրամասնության սպանություն: Եվ դա այն է, ինչ այսօր տեղի է ունենում աշխարհում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ